
Նկարագրություն
Էրազմուս+ ARMDOCT-ը եռամյա ծրագիր է, որի նպատակն է բարեփոխել դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Այն ուղղված է խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմանը։
Ծրագրի առանձնահատուկ խնդիրներն են՝
• Բարձրագույն ուսումնական հաստատությունների և Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ) ռազմավարական, ենթակառուցվածքային և մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացում։
• Ազգային նոր քաղաքականության, իրավական փաստաթղթերի մշակում և ԿԳՄՍ կողմից փորձնական ներդրման նպատակով հաստատում։
• Ինստիտուցիոնալ քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում ազգային վերա¬փոխված փաստաղթերի հիման վրա և Դոկտորական կրթության կազմաշկերպշման ձեռշնարկի մշակում։
• Դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ Բարձրագույն ուսումնական հաս-տա¬տությունների, գիտահետազոտական ինստիտուտների և արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։
Ծրագրի պաշտոնական կայքէջ՝ www.armdoct.com
Ծրագրի համակարգող՝ Եվրասիա միջազգային համալսարան
ՀՀ գործընկերներ
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)
Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀ)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)
Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան (ՎՊՀ)
Երևանի Վ․ Բրյուսովի անվան Պետական լեզվահասարակագիտական համալսարան (ԵՊԼՀ)
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ (ԻԱՊԻ)
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (ԳԿՄԿ)
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿՀՄՍ)
Եվրոպական գործընկերներ
Պորտուգալիայի կաթոլիկ համալսարան (Պորտուգալիա)
Տերամոյի համալսարան (Իտալիա)
Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարան (Ֆրանսիա)
Վիլնիուսի պետական համալսարան (Լիտվա)
























