«ԼԵՌՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»
ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԿՈՂՄԵՐՆ ԵՆ՝ ՀՊՄՀ աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը, Բեռնի պետական համալսարանը (Շվեյցարիա) և Թբիլիսիի պետական համալսարանը (Վրաստան):
ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆ Է՝ ՀՊՄՀ աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ աշխ.գիտ. դոկ., պրոֆ. Աշոտ Խոեցյանը
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝
- Մագիստրոսական կրթական ծրագրերի և համապատասխան ուսումնական ձեռնարկի ստեղծումը
- Երեք բուհերի ուսանողների և երիտասարդ գիտաշխատողների փորձի փոխանակումը
- Համագործակցությունը համաշխարհային աշխարհագրակյան միության հետ


ՏՈՒՐԻԶՄԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ –ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ/ ԿՈՎԿԱՍ-Տ
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է նպաստել համալսարաններում միջդիսցիպլինար ուսուցման կարողությունների հզորացմանը հետևյալ եղանակներով՝
• Նոր մոտեցումների ներկայացում;
- Փորձնական ուսումնասիրությունների համար ձևաչափի մշակում;
- Ուսուցման միջդիսցիպլինար մոտեցում, միջֆակուլտետային համագործակցություն;
- Համալսարանական քաղաքականության և դրա գործնական իրականացման ընթացքում գիտելիքների և փորձի փոխանակում:
• Աջակցություն երիտասարդ գիտնականներին;
• Զբոսաշրջության կայուն զարգացման և միջդիսցիպլինար մոտեցումների կիրառման խնդիրներում համալսարանի և գործնական ոլորտի համագործակցության խթանում;
• Աջակցություն Կովկասյան գիտական ցանցի զբոսաշրջության զարգացմանը, տարածաշրջանային համագործակցությանը ուղղված գործողություններին:
ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ Պրոֆեսոր Անդրեաս Մուհար
Բնական պաշարների և կենսաբանական գիտությունների համալսարան, Վիեննա
ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի համալսարան, Թբիլիսի, Վրաստան (Ժոզեֆ Սալուկվաձե)
Կրեմսի կիրառական գիտությունների համալսարան, Կրեմս, Ավստրիա (Քրիստիան Մաուրեր)
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևան, Հայաստան (Աշոտ Խոեցյան)
Ծրագրի տևողությունը՝ 2016 հուլիսի 1- 2020 հունիսի 30
BETTER TEACHING FOR A BETTER FUTURE

BTBF նախագիծը նախաձեռնվել է Ցյուրիխի մանկավարժական համալսարանի կողմից՝ որպես գաղափարների և մասնագիտական քննարկումների փոխանակման հարթակ, լավագույն փորձի և առաջադեմ գործիքների հավաքածու (մեթոդական աջակցություն), տվյալների հավաքագրման վայր, և հիմնական իրադարձությունների լրահոս:
https://sites.google.com/old.aspu.am/btbf/home
























