Նկարագրություն
ERASMUS+ BOOST-ը / Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/ եռամյա ազգային ծրագիր է EACEA 35/2012 Կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների, 6-րդ հայտարարության և կառուցվածքային գործողությունների միջոցառումների շրջանակներում: Ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ:
Ծրագրի առանձնահատուկ խնդիրներն են՝
- Մշակել միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ և գործիքակազմ Հայաստանում միջազգայնացման փորձը բարելավելու նպատակով,
- Ստեղծել Ազգային հարթակ և առցանց գործիքակազմ բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացները քարտեզագրելու և բենչմարքինգ իրականացնելու համար,
- Զարգացնել բուհերի միջազգային բաժինների, ՀՀ ԿԳՆ-ի և գործընկերների կարողությունները ռազմավարական կառավարման, մարքետինգի և միջմշակութային հաղորդակցության մարտահրավերներին, ինչպես նաև կրեդիտային շարժունության իրագործման հիմունքներին՝ ապահովելով համակարգային մոտեցումը միջազգայնացման կառավարման խնդիրներին,
- Ստեղծել կամ ուժեղացնել ՀՀ բուհերի միջազգային բաժինների ռեսուրսները և ծառայութենամետ կենտրոնները, ներառյալ ռազմավարական և մարքետինգային ծրագրերի և գործիքների մշակումը:
- Ծրագրային խնդիրներն իրագործվելու են ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մանրամասն պլանավորված գործողությունների՝ ներառյալ գործընկեր համալսարաններում ռազամավարության պլանավորման, միջազգային կապերի կառավարման և կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովների և վերապատրաստումների կազմակերպման, միջոցով: Ազգային ծրագրի արդյունքների մասին տեղեկատվությունը լայնորեն կտարածվի մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում: Եվրոպայից Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի գործընկերները միջազգային կապերի ռազմավարության, մարքետինգի և խթանման իրենց հարուստ փորձը կներդնեն ծրագրում:
Համակարգող` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան – Հիմնադրամ
Մարիաննա Հարությունյան, Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար` marianna.harutyunyan@aspu.am
Ծրագրի պաշտոնական էջ՝ http://boost.old.aspu.am/
ՀՀ գործընկերներ.
Հայաստանի Ամերիկյան Համալսարան
Շիրակի պետական համալսարան
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան
Կրթության և գիտության նախարարություն /Հայաստան/
Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն
ԵՄ գործընկերներ.
Կատալոնիային պոլիտեխնիակական համալսարան /Իսպանիա/
Տալինի տեխնիկական համալսարան / Էստոնիա/
Կառավարական տեխնոլոգիական ինստիտուտ /Շվեդիա/
Լիսաբոնի համալսարան /Պորտուգալիա/
Վերգիլիոսի և Ռովիրայի համալսարան /Իսպանիա/
Պահանջված դրամաշնորհի չափը` 847.371,00
Ծրագրի տևողությունը` 36 ամիս
Ծրագրի վերջնարդյունքներ
ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման ռազմավարություն
ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման ռազմավարության գործողությունների պլան
Կրթական ծրագրերի ազգային մոդելի մշակման և օտարերկրյա որակավորումների ճանաչման
և կրեդիտների փոխանցման մեթոդական ուղեցույց
Համալսարանների մարկետինգային պլան
Why study in Armenia /հոլովակ/


.jpg)























