
PROMOEU /Եվրոպական ուսումնասիրությունների խթանումը Հայաստանում/
Նկարագրություն
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում եվրոպական ուսումնասիրությունների մասին գիտելիքի և իրազեկության կարևորության տարածումը, օժանդակել համապատասխան մարդկային ռեսուրսների կրթությանը և վերապատրաստմանը և մշակել այդ ուղղությամբ համապատասխան ծրագրեր։
Վերոնշյալ նպատակներին հասնելու համար ծրագիրը նախատեսում է իրականացնել հետևյալ գործողությունները՝
- Եվրոպական ուսումնասիրությունների ուղղությամբ վիրտուալ դասընթացների կազմակերպում համագործակից ԲՈՒՀ-երում
- Ուսանողների կողմից եվրոպական ուսումնասիրությունների մասին էսեյների /օրինակների ուսումնասիրությունների հիման վրա/ պատրաստում Հայաստան ԵՄ հարաբերություների համատեքստում
- Ամառային դպրոցի կազմակերպում
- Ուսուցողական այցի կազմակերպում Սլովենիայի Մարիբորի համալսարան
- Հայաստանում եվրոպական ուսումնասիրությունների խթանմանը ուղղված միջազգային համաժողովի կազմակերպում
- Հայաստանի համագործակից համալսարաններում եվրոպական ուսումնասիրությունների ոլորտում դասընթանցների կազմակերպման և ԵՄ վերաբերյալ հետազոտությունների իրականացման վերաբերյալ հանձնարականներ
Համակարգող
Մարիբորի համալսարան, Սլովենիա /Էթնիկ և տարածաշրջանային ուսումնասիրությունների ինստիտուտ/
Համագործակից համալսարաններ
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևան, Հայաստան
- ՀՀ կառավարման ակադեմիա, Երևան, Հայաստան
- Գլաձոր համալսարան, Երևան, Հայաստան
- Վանաձորի պետական համալսարան, Վանաձոր, Հայաստան
- «Էլեգիա» մշակութային հասարակական կազմակերպություն, Երևան, Հայաստան
Տևողությունը՝ 24 ամիս /2020-2022/
Ծրագրի պաշտոնական էջ՝ https://promoeu.eu/
























