ՀՊՄՀ մագիստրատուրայի ընդունելության համար պահանջվող փաստաթղթերն են՝
⇒ մագիստրատուրայի ընդունելության լրացված դիմում-հայտ, որտեղ կարող է նշվել մագիստրոսական միայն մեկ կրթական ծրագիր,
⇒ բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակը և պատճենները,
⇒ արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք' դիպլոմի համարժեքության մասին,
⇒ 2 լուսանկար (3x4 չափսի),
⇒ զինվորական գրքույկի բնօրինակը և պատճենը (արական սեռի դեպքում) (1- 4-րդ և 18-19-րդ էջերը),
⇒ անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը,
⇒ ընդունելության ծառայությունների համար գանձվող վճարման անդորրագիրը,
⇒ անվճարի դեպքում ներկայացնել ՄՈԳ-ը հաստատող փաստաթուղթ։
Ընդունելության ծառայությունների համար անհրաժեշտ է բուհի հաշվեհամարին փոխանցել 3000 ՀՀ դրամ՝ նպատակ դաշտում նշելով դիմորդի անունը և ազգանունը («Ամերիաբանկ» Հ/Հ 1570027790960100)
* Անկախ ընդունելության արդյունքներից՝ տվյալ գումարը դիմորդին չի վերադարձվում
2025-2026 ուսումնական տարվա առկա (հեռակա) ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով փաստաթղթերն ընդունվում են․
առկա ուսուցմամբ՝ առաջին փուլ՝ հունիսի 15-ից հուլիսի 2-ը
երկրորդ փուլ՝ հուլիսի 2-ից օգոստոսի 22-ը
հեռակա ուսուցմամբ՝ հուլիսի 2-ից հոկտեմբերի 3-ը
Առկա ուսուցման ընդունելության քննությունները (հարցազրույցները) կանցկացվեն օգոստոսի 25-29-ը, իսկ հեռակա ուսուցմանը՝ հոկտեմբերի 6-9-ը։
Ընդունելության վերաբերյալ այլ մանրամասների համար կարող եք զանգահարել Դիմորդների ներգրավման բաժին՝ (010) 597069 կամ (077) 597069։
























