
TEMPUS ASPIRE (Առանձնահատուկ կարիքներով անձանց մուտքը հասարակություն)
Ծրագրի նպատակն է խթանել և զագացնել ներառական կրթության հնարավորությունները, և առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց սոցիալական ինտեգրումը և առանց խտրականության վերաբերմունքը` համաձայն Բոլոնիայի չափանիշների և ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի:
2012-2015

ՏԵՄՊՈՒՍ ԱՐԱՐԱՏ («Համալսարան-գործատու» հայկական համակարգող գործակալություն)
Ծրագրի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համապատասխանությունը անընդհատ փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին` Հայաստանում «Համալսարան-գործատու» համագործակցության կապի ստեղծման և գործարկման միջոցով:
2012-2015

ՏԵՄՊՈՒՍ ՄԱՀԱՏՄԱ (Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր, բարձրագույն կրթության փոխակերպման առաջնորդների պատրաստում)
Ծրագրի նպատակն է խթանել բարձրագույն կրթության կառավարման փոխակերպումը Հայաստանում և Վրաստանում` բարձրագույն կրթության կառավարման նոր մագիստրոսական ծրագրի և մասնագիտական զարգացման ծրագրերի ներդրմամբ
2013-2016

ՏԵՄՊՈՒՍ ESPAQ - Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը Որակի ապահովման (ՈԱ ) գործընթացներում
Ծրագրի նպատակն է ներգրավել ուսանողներին Որակի ապահովման գործընթացներում՝ դրանով իսկ խթանելով ուսուցման պրակտիկան
2013-2017

ՏԵՄՊՈՒՍ MATH GEAR - Հարավային Կովկասի համալսարաններում մաթեմատիկայի առարկայական ծրագրերի արդիականացումը STEM մասնագիտությունների համար (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա)
Ծրագրի նպատակն է Հարավային Կովկասյան տարածքում բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով Մաթեմատիկայի բնագավառի առարկայական և ուսումնական ծրագրերը, ինչպես նաև ուսուցման բովանդակությունը և կիրառվող մեթոդները:
2014-2017

ՏԵՄՊՈՒՍ ԱՐՄԵՆՔԱ ‹‹Հայաստանում ազգային և սեկտորիալ որակավորումների շրջանակի իրագործում››
Ծրագրի նպատակն է հայաստանյան բուհերի շրջանավարտների աշխատունակության բարձրացումն է և Հայաստանի որակավորումների ճանաչումը ազգային և միջազգային աշխատաշուկայում:
2014-2017

ՏԵՄՊՈՒՍ ARMAZEG (Անդրկովկասյան տարածաշրջանում շարունակական կրթության զարգացման ուղիները: Էլեկտրոնային ուսուցում (e-learning)
Ծրագրի նպատակն է իրականացնել բարձրագույն կրթության բարեփոխում հայկական և վրացական համալսարաններում` էլեկտրոնային ուսուցման վրա հիմնված ցկյանս ուսումնառության ծրագրերի մշակման և իրականացման միջոցով:
2014-2017
























