ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բաց հասանելիությամբ հրապարակումներ ՀՊՄՀ-ում

Մեր առաքելությունն է բաց հասանելիությամբ ապահովել գիտական լավագույն ​​տվյալների հրապարակումը: Այդ առաքելության իրականացման գործում կարևոր է հեղինակների աջակցությունը։

Գիտական հայտնագործությունների և նորարարական բացահայտումների, գիտնականների համագործակցության, մտքերի փոխանակման և թափանցիկության կարևոր նախապայմաններից ՝ «բաց գիտությունը» և «բաց հասանելիությամբ» ամսագրերի հրապարակումը։

Նման մոտեցմամբ և գործելաոճով է առաջնորդվում մեր թիմը, ինչը բխում է գիտական ​​հետազոտությունների ապագայի նկատմամբ մեր պատկերացումներից։ Արագ փոխակերպվող հասարակությունների ներկա դարաշրջանում սոցիալական արդարությունը պահանջում է գիտական ​​հետազոտությունների ոլորտում նոր ձեռքբերումների, գիտական լավագույն տվյալների և արդյունքների հնարավորինս լայն տարածում, ինչպես նաև դրանց մասին համաշխարհային գիտական հանրությանը տեղեկացնելու անհրաժեշտություն: Մենք ձգտում ենք, որ աշխարհի ամենատարբեր անկյուններում հասանելի լինեն ամսագրերում քննարկվող թեմաները։

Նորություններ