ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ավելի քան քառորդ դար «Մանկավարժական համալսարան» պաշտոնաթերթն ուղեկցում է սերունդներին։

«ՄԱՆԿԱՎԱՐԺ» բազմատպաքանակ շաբաթաթերթը սկսել է լույս տեսնել 1965 թվականի մարտի 11-ից:

Թերթի առաջին խմբագիրը անվանի լեզվաբան Պետրոս Բեդիրյանն էր, այն ժամանակ Հայկական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ, ով հետո նույն բուհում ավարտեց ասպիրանտուրան և պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը: Պատասխանատու քարտուղարը բանաստեղծ Ալեք Խաչունցն էր:

Թերթը տպագրվում էր Երևանի №1 տպարանում, որտեղ տպագրվում էին հանրապետական բոլոր թերթերը:

«Մանկավարժ»-ի տպաքանակը 200 օրինակ էր, լույս էր տեսնում շաբաթը 1 անգամ՝ 1 մամուլ ծավալով, որը կազմում էր 4 էջ:

  • 1968 թվականից թերթը տպագրվել է ինստիտուտի հրատարակչությունում: Թերթն ընթերցողներին բաշխվում էր անվճար:
  • 2000 թվականից թերթն անվանափոխվել Է, դարձել «ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺ» ամսաթերթ և տպագրվել 95 օրինակով: Թերթը խմբագրել է Շուշան Դանոյանը:

  • 2003 թվականի մարտի 26-ից թերթը լույս է տեսել որպես «ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ամսաթերթ` երկու մամուլ տպագրական ծավալով, 1000-2000 օրինակ տպաքանակով: Տպագրվել է «Զանգակ» հրատարակչությունում:

  • 2011 թվականի մարտ ամսից «ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»-ը դարձել է երկշաբաթաթերթ՝ լույս տեսնելով ամիսը երկու անգամ, 1800 տպաքանակով:

Պաշտոնաթերթի բոլոր ծախսերը կատարում է ՀՊՄՀ-ն, այն անվճար տրվում է բուհի աշխատողներին և ուսանողներին:

Պաշտոնաթերթն անվճար բաշխվում է համալսարանի ներսում, ուղարկվում հանրապետության տարբեր գերատեսչություններ ու կազմակերպություններ, բուհեր ու դպրոցներ:

2015 թվականին թերթը դարձել է 50 տարեկան:

  • 2003-ից մինչև այսօր, շուրջ 20 տարի, «ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» թերթի գլխավոր խմբագիրն է բանասիրական գիտությունների թեկնածու Սիլվա (Սիրվարդ)Ասրյանը, ով թերթի 50-ամյակի առթիվ արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության բարձրագույն պարգևին՝ «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալի և ՀՊՄՀ «Մանկավարժական համալսարան» մեդալի:

   

 

Տարբեր տարիների թերթը խմբագրել են հետևյալ խմբագիրները.

  • 1965-1965 Պետրոս Սարգսի Բեդիրյան
  • 1965-1970 Հայկազ Ստեփանի Մուրադյան
  • 1966-1969 Զավեն Ասլիկի Առաքելյան
  • 1968-1969 Վոլոդյա Հայրապետի Գրիգորյան
  • 1968-1969 Արտավազդ Անուշավանի Հովակիմյան
  • 1970-1970 Ավագ Խաչատուրի Խաչատրյան
  • 1971-1974 Լևոն Զաքարի Անանյան
  • 1974-1974 Գրիգոր Մնացականի Նիկոլյան
  • 1974-1976 Գագիկ Մհերի Քալաշյան
  • 1975-1978 Միքայել Ալեքսանի Հարությունյան
  • 1978-1979 Սուրեն Մուշեղի Սահակյան
  • 1979-1982 Գոհար Սուրենի Ամիրբեկյան
  • 1980-1982 Վլադիմիր Իսահակի Իսահակյան
  • 1982-1995 Տիգրան Կնյազի Հովհաննիսյան
  • 2000-2003 Շուշանիկ Բաբկենի Դանոյան
  • 2003- ից առ այսօր Սիլվա Ալեքսանդրի Ասրյան

Բուհական թերթը ժամանակի հետ տարբեր ուղղվածություն է ունեցել՝ խորհրդային գաղափարախոսությունից մինչև ազգային զարթոնք, մինչև մերօրյա 21-րդ դարի մարտահրավերներ՝ արձանագրելով տարբեր սերունդների  կյանքի  շրջափուլերի  կարևոր իրադարձությունները:

Մանկավարժականի պաշտոնաթերթում խմբագիրներ և լրագրողներ են աշխատել հետագայում տարբեր ասպարեզներում ճանաչված մարդիկ՝ Ալեք Խաչունցը, Լևոն Անանյանը, Վանո Սիրադեղյանը, Հովհաննես Պապիկյանը և ուրիշներ:

Այսօր էլ համալսարանի պաշտոնաթերթն անդրադառնում է համալսարանի գործունեությանը, բարձրագույն կրթական համակարգի խնդիրներին` դառնալով բուհի պատմությունն  ու տարեգրությունը:

Նորություններ