ERASMUS+ PROVE «Արժեքներին միտված կրթության խթանումը Հարավային Կովկասում» 
PROVE նախագիծը նպատակ ունի ինտեգրել արժեքային կրթությունը Հարավային Կովկասի բարձրագույն կրթական համակարգերում՝ խթանելով ներառական, էթիկական և պատասխանատու հասարակությունների ձևավորումը։
Նախագծի առանձնահատկությունները
- Համագործակցություն առանց սահմանների – Եվրոպական միության և Հարավային Կովկասի երկրների բուհերի միջև փորձի և լավագույն մեթոդների փոխանակում։
- Ուսումնական ծրագրերի զարգացում – Արժեքների վրա հիմնված կրթության ներառումը ակադեմիական ծրագրերում՝ հասարակական արդի մարտահրավերների՝ բազմազանության, արդարության և էթիկական առաջնորդության լուծման համար։
- Կարողությունների հզորացում – Հարավային Կովկասի համալսարաններում որակյալ կրթության ապահովման համար ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում։
- Կայուն ազդեցություն – Արժեքային կրթության երկարաժամկետ ինտեգրման ապահովում գործընկեր բուհերում։
PROVE նախագիծը նպաստում է սոցիալապես պատասխանատու և համերաշխ հասարակությունների ձևավորմանը՝ կրթության միջոցով սերմանելով ազնվություն, սոցիալական արդարություն և միջմշակութային փոխըմբռնում։
Նախագծի հիմնական խնդիրները
1. Արժեքային կրթության ինտեգրում – Մշակել ուսումնական ծրագրեր և մեթոդոլոգիաներ, որոնք ընդգրկում են համընդհանուր արժեքներ, էթիկա և սոցիալական պատասխանատվություն։
2. Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում – Աջակցել բուհերին կայուն և արդյունավետ արժեքային կրթության մատուցման գործընթացում։
3. Տարածաշրջանային համագործակցության խթանում – Ամրապնդել կապերը Հարավային Կովկասի և ԵՄ կրթական կառույցների միջև՝ սոցիալական մարտահրավերներին համատեղ դիմակայելու նպատակով։
4. Հասարակական ազդեցության խթանում – Ուսանողներին և դասախոսներին տրամադրել գործիքներ, որոնք կօգնեն նրանց դառնալ էթիկական առաջնորդներ իրենց համայնքներում։
Ակնկալվող արդյունքները
✔ Նոր կամ վերանայված ուսումնական ծրագրեր, որոնք ընդգրկում են արժեքային կրթության սկզբունքներ։
✔ Դասախոսների կարողությունների զարգացում՝ արժեքային կրթությունը դասավանդելու ուղղությամբ։
✔ Գործընկեր բուհերի միջև համագործակցության և ցանցային կապերի ամրապնդում։
✔ Ուսանողների տեղեկացվածության բարձրացում՝ էթիկական և ներառական մոտեցումների վերաբերյալ։
✔ Կայուն մեխանիզմների ստեղծում՝ Հարավային Կովկասի բարձրագույն կրթական հաստատություններում արժեքային կրթության ներդրման համար։
Նախագծի պաշտոնական կայք` www.prove.tesau.edu.ge
Համակարգող` Յակոբ Գոգեբաշվիլիի անվան Թելավի պետական համալսարան, Թելավի, Վրաստան
Հայաստանի գործընկերներ
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)
- Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
Եվրոպական գործընկերներ - Արժեքների և գիտելիքի կրթության ասոցիացիա, Զալցբուրգ, Ավստրիա
- Լինցի Թեմի մասնավոր մանկավարժական համալսարան, Լինց, Ավստրիա
- Արևմտյան Մակեդոնիայի համալսարան, Կոզանի, Հունաստան
Այլ գործընկերներ - Իլիայի պետական համալսարան, Թբիլիսի, Վրաստան
- Կովկասի համալսարան, Թբիլիսի, Վրաստան
- Խազարի համալսարան, Բաքու, Ադրբեջան
- Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան, Բաքու, Ադրբեջան
Տևողությունը` 2024-2027
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՒ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ԿԱՆԱՉ ԵՒ ԹՎԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ (T4GREEN)

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՒ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ԿԱՆԱՉ ԵՒ ԹՎԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ (T4GREEN) նախագիծը նպատակ ունի բարեփոխել ուսուցիչների կրթությունը Հայաստանում և Մոլդովայում՝ հնարավորություն տալով անցում կատարել ավանդականից դեպի ապագային միտված ուսումնական ծրագրերի և ուսուցման մեթոդների դեպի հանրակրթության ազգային նպատակների իրագործում՝ կանաչ և թվային անցմանն աջակցելու ուղղությամբ:
ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
1. Նպաստել ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը։
2. Նպաստել ժամանակակից հասարակության մեջ ուսուցչի դերի փոխակերրպամանը և դպրոցի հանդեպ հետաքրքրության բաձրացմանը։
3. Որպես արդյունք ունենալ 12 ընտրված ուսուցիչների նախնական կրթության ծրագրեր բակալավրի (5), մագիստրոսի (5) և 2 կարճ կրեդիտային ծրագրերի (առկա և նոր մշակված) STEM, օտար լեզվի և հատուկ և ներառական կրթության, ինչպես նաև գործող ընդհանուր մանկավարժության դասընթացների համար: Հայաստանի և Մոլդովայի 5 բուհերում կվերանայվեն չափորոշիչներ՝ կանաչ և թվային անցման հետ կապված։
ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
ՀՀ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ՝
- Երևանի պետական համալսարան
- Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարան
- Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն
- Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ՝
- Բեյրայի ինտերիերի համալսարան, Պորտուգալիա
- Մասարիկ համալսարան, Չեխիա
- Վալյադոլիդի համալսարան, Իսպանիա
ԱՅԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
- Քիշնևի «Ion Creanga» պետական մանկավարժական համալսարան, Մոլդովա
- Alecu Russo պետական համալսարան, Բալտի, Մոլդովա
- Հասարակական ասոցիացիայի կրթական կենտրոն PRO DIDACTICA, Մոլդովա
- Մոլդովայի կրթության և հետազոտությունների նախարարություն
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ, ԹՎԱՅԻՆ ԵՒ ԿԱՆԱՉ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՒ ՈՐԱԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ (KPI4HE)
«Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածություն ունեցող բարձրագույն կրթության համար լավ կառավարման և որակի հիմնական ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) ծրագիրը նպատակ ունի բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանի ռազմավարական պլանավորումը և կառավարումը` նպաստելով որակյալ, ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության հիմնական արդյունավետության ցուցանիշների (KPIs) ազգային շրջանակի մշակման, ներդրման և ինստիտուցիոնալ հետազոտությունների և պլանավորման ծառայությունների (IRPS) գործարկման և պետական ինստիտուցիոնալ հավատարմագրման ստանդարտների վերանայման միջոցով: NF-KPI.
ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
1. Ստեղծել ինստիտուցիոնալ հետազոտությունների եվրոպական փորձի (IR) վերապատրաստման փաթեթ՝ բարձրագույն կրթության կառավարման, համալսարանի ռազմավարական պլանավորման և որակի բարելավման համար թվայնացման և կանաչ անցման համատեքստում։
2. Ստեղծել բարձրագույն կրթության KPI-ների ազգային շրջանակ (NF-KPI) և դրա թվային հարթակ, որը հիմնված կլինի համատեքստի վրա և կաջակցի Հայաստանում ներառական, թվային և կանաչ բարձրագույն կրթության անցմանը:
3. Իրականացնել անձնակզմի վերապատրաստում ներգրավված հաստատությունից, որը պատասխանատու է ռազմավարական պլանավորման, տեղեկատվական համակարգի կառավարման, որակի ապահովման, կրթական և վարչական կառավարման համար։
ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Հայաստան
ՀՀ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ՝
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
- ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ (IIAP)
- Եվրասիա միջազգային համալսարան (ԵՄՀ)
- Հյուսիսային համալսարան (ԱՄ)
- Գավառի պետական համալսարան (ԳՊՀ)
- Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ (ՈԱԱԿ)
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)
- Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն (ACEP)
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ՝
- Օլդենբուրգի Կարլ ֆոն Օսիեցկու համալսարան (UOL) – Գերմանիա
- echnische Universität Dresden (TU DRESDEN) – Գերմանիա
- Università di Genova (UNIGE) – Իտալիա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ 21-ՐԴ ԴԱՐԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (DESIRE)
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
(DESIRE)-ը 3 տարի տևողությամբ ծրագիր է, որի նպատակն է կամրջել Հայաստանի (ՀՀ) և Վրաստանի (ԳԲ) բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ) առաջարկած ՈՒՍ-երի և աշխատաշուկայի պահանջարկի միջև առկա անհամապատասխանությունը:
ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Նպաստել Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների առաջարկած դասավանդման մեթոդաբանության արդիականացմանը։
- Բուհերում SS-ի վրա հիմնված գիտելիքների և իրավասությունների ավելի առաջադեմ մակարդակ ձեռք բերելու նպատակով, մշակել և ներդնել 10 SS մոդուլներ/MOOCs ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեջ բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանի ծրագրերում։
ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան հիմնադրամ
ՀՀ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ՝
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա հիմնադրամ
- Գորիսի պետական համալսարան
- «ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կազմակերպություն
- Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ
Ասոցիացված գործընկերներ
- Գյումրու երիտասարդական նախաձեռնության կենտրոն ՀԿ, Հայաստան
- Վանաձորի քաղաքապետարան, Հայաստան
- Երիտասարդ պատմաբանների ասոցիացիա, AYH, Հայաստան
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ՝
- Դրեզդենի տեխնիկական համալսարան, Գերմանիա
- LUT համալսարան, Ֆինլանդիա
- Գրանադայի համալսարան, Իսպանիա
- Dun Laoghaire արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտ, Իռլանդիա
- Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան, Վրաստան
- Իլիայի պետական համալսարան, Վրաստան
- Շոթա Ռուսթավելու պետական համալսարան, Վրաստան
- Սոխումի պետական համալսարան, Վրաստան
- Կրթության որակի բարձրացման ազգային կենտրոն, Վրաստան
ԱՅԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
- SAORSA, Վրաստան
- Տնտեսական քաղաքականության և հետազոտությունների կենտրոն, Վրաստան
- Վրաստանի ուսանողական կազմակերպությունների ասոցիացիա, Վրաստան
Էրազմուս + Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացում /609850-EPP-1-2019-1-AM-EPPKA2-CBHE-SP /
ARMDOCT /Դոկտորական կրթության բարեփոխումը հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան/
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Էրազմուս+ ARMDOCT-ը եռամյա ծրագիր է, որի նպատակն է բարեփոխել դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Այն ուղղված է խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմանը։
ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Բարձրագույն ուսումնական հաստատությունների և Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ) ռազմավարական, ենթակառուցվածքային և մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացում։
- Ազգային նոր քաղաքականության, իրավական փաստաթղթերի մշակում և ԿԳՄՍ կողմից փորձնական ներդրման նպատակով հաստատում։
- Ինստիտուցիոնալ քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում ազգային վերա¬փոխված փաստաղթերի հիման վրա և Դոկտորական կրթության կազմաշկերպշման ձեռշնարկի մշակում։
- Դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ Բարձրագույն ուսումնական հաս-տա¬տությունների, գիտահետազոտական ինստիտուտների և արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ:
ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ ԷՋ՝ www.armdoct.com
ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ Եվրասիա միջազգային համալսարան
ՀՀ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ՝
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)
Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀ)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)
Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան (ՎՊՀ)
Վ․ Բրյուսովի անվան Պետական համալսարան (ԲՊՀ)
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ (ԻԱՊԻ)
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (ԳԿՄԿ)
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ)
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ՝
Պորտուգալիայի կաթոլիկ համալսարան (Պորտուգալիա)
Տերամոյի համալսարան (Իտալիա)
Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարան (Ֆրանսիա)
Վիլնիուսի պետական համալսարան (Լիտվա)


Էրազմուս + Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացում /598549-EPP-1-2018-1-LV-EPPKA2-CBHE-JP/
MODEST /ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ և ԴԱՍԱՎԱՆԴՄ ԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ/
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ERASMUS+ MODEST-ը/ Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը / եռամյա ծրագիր է, որի նպատակն է Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունների ընդլայնումը հետբուհական կրթության ոլորտում:
ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Բարելավել գործընկեր երկրների ԲՈՒՀ-երի հետբուհական կրթություն ստացած շրջանավարտների որակը և աշխատաշուկայում մրցունակությունը միջդիսցիպլինար կրթության, միջազգայնացման, շարժունության ընդլայնման, նորագույն դասավանդման մեթոդաբանության կիրառման միջոցով՝
- Զալցբուրգյան սկզբունքների համատեքստում:
Նպաստել Բոլոնյան բարեփոխումներին և գործիքակազմին համապատասխանելիությունը` կազմակերպելով հատուկ վերապատրաստումներ գործընկեր երկրների ԲՈՒՀ-երի ակադեմիական և վարչական աշխատակիցների համար. - Բարելավել պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական որակավորումը դասավանդման նորագույն մեթոդաբանության թեմայով վերապատրաստումների միջոցով: Ստեղծել նորագույն կրթական և հետազոտական ուսանողակենտրոն միջավայր, ինչպես նաև կարողությունների զարգացմանը նպաստող կրթական ծրագիր:
- Զարգացնել հետբուհական կրթության և հետազոտության ծառայությունների կառուցվածքային և ներքին կարողությունները ստեղծելով գործընկեր երկրների ԲՈՒՀ-երում վերապատրաստման կենտրոններ: Ապահովել վերջիններիս կայունությունը և համագործակցությունը ԵՄ գործընկերների հետ ստեղծելով մասնագիտական ցանց կիրառելով ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման միջոցներ:
ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ՝ https://www.modest.lu.lv/en/
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ` Լատվիայի համալսարան
ՀՀ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ`
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
Երևանի պետական համալսարան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ԵՄ գործընկերներ`
Բրունել համալսարան, Մեծ Բրիտանիա
Հելսինկի համալսարան, Ֆինլանդիա
Յագելոնյան համալսարան, Լեհաստան
ԱՅԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Բելառուսի ազգային տեխնիկական համալսարան
Պոլոցկի պետական համալսարան
Գրոդնոյի Յանկա Կուպալայի պետական համալսարան
Բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային հաստատություն
Գեոդեզիայի և քարտեզագրության Մոսկվայի պետական համալսարան
Կազանի ազգային հետազոտական տեխնիկական համալսարան
Ֆիզիկայի և տեխնոլոգիայի Մոսկվայի ինստիտուտ
Ռուսական պետական մասնագիտական կրթության մանկավարժական համալսարան
ՊԱՀԱՆՋՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՉԱՓԸ` 983,975 Եվրո
ԾՐԱԳՐԻ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 36 ամիս (2018-2021)
.jpg)
Էրազմուս + Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացում /573975-EPP-1-2016-1-AM-EPPKA2-CBHE-SP/
BOOST /ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ՄԱՐՔԵՏԻՆԳԻ ԽԹԱՆՈՒՄ/
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ERASMUS+ BOOST-ը / Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/ եռամյա ազգային ծրագիր է EACEA 35/2012 Կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների, 6-րդ հայտարարության և կառուցվածքային գործողությունների միջոցառումների շրջանակներում: Ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ:
ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Մշակել միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ և գործիքակազմ Հայաստանում միջազգայնացման փորձը բարելավելու նպատակով,
- Ստեղծել Ազգային հարթակ և առցանց գործիքակազմ բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացները քարտեզագրելու և բենչմարքինգ իրականացնելու համար,
- Զարգացնել բուհերի միջազգային բաժինների, ՀՀ ԿԳՄՍՆ-ի և գործընկերների կարողությունները ռազմավարական կառավարման, մարքետինգի և միջմշակութային հաղորդակցության մարտահրավերներին, ինչպես նաև կրեդիտային շարժունության իրագործման հիմունքներին՝ ապահովելով համակարգային մոտեցումը միջազգայնացման կառավարման խնդիրներին,
- Ստեղծել կամ ուժեղացնել ՀՀ բուհերի միջազգային բաժինների ռեսուրսները և ծառայութենամետ կենտրոնները, ներառյալ ռազմավարական և մարքետինգային ծրագրերի և գործիքների մշակումը:
- Ծրագրային խնդիրներն իրագործվելու են ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մանրամասն պլանավորված գործողությունների՝ ներառյալ գործընկեր համալսարաններում ռազամավարության պլանավորման, միջազգային կապերի կառավարման և կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովների և վերապատրաստումների կազմակերպման, միջոցով: Ազգային ծրագրի արդյունքների մասին տեղեկատվությունը լայնորեն կտարածվի մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում: Եվրոպայից Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի գործընկերները միջազգային կապերի ռազմավարության, մարքետինգի և խթանման իրենց հարուստ փորձը կներդնեն ծրագրում:
ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ՝ http://boost.old.aspu.am/
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան – Հիմնադրամ
Մարիաննա Հարությունյան, Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար` marianna.harutyunyan@aspu.am
ՀՀ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ՝
Հայաստանի Ամերիկյան Համալսարան
Շիրակի պետական համալսարան
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն
ԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ՝
Կատալոնիային պոլիտեխնիակական համալսարան /Իսպանիա/
Տալլինի տեխնիկական համալսարան / Էստոնիա/
Կառավարական տեխնոլոգիական ինստիտուտ /Շվեդիա/
Լիսաբոնի համալսարան /Պորտուգալիա/
Ռովիրայի և Վիրջիլիայի համալսարան /Իսպանիա/
ՊԱՀԱՆՋՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՉԱՓԸ` 847.371,00
ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 36 ամիս
ԾՐԱԳՐԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման ռազմավարություն
ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման ռազմավարության գործողությունների պլան
Կրթական ծրագրերի ազգային մոդելի մշակման և օտարերկրյա որակավորումների ճանաչման
և կրեդիտների փոխանցման մեթոդական ուղեցույց
Համալսարանների մարկետինգային պլան
























